12/05/2022 21:13
Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն է արվել, ապա նրան բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ)
Ոստիկաններն այսօր` մայիսի 12-ին, խուզարկություն են իրականացրել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տանը, որից հետո հասարակական-քաղաքական գործչին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Խուզարկությունն իրականացվել է օրինական թույլտվությամբ, խուզարկության արդյունքում ոչ մի բան չի հայտնաբերվել և չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն ոստիկանության աշխատակիցները պահանջում են, որ ես գնամ ոստիկանական բաժանմունք, բայց դրա համար հիմքեր չեն ներկայացնում։ Ես այսպես կոչված՝ քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեմ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում