12/05/2022 20:22
Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Թուրքիայում
Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթական մրցելույթներ ունենալ Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Այս անգամ տպավորիչ հաղթանակ է տոնել 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մարզուհին իր մեկնարկային մենամարտում մրցել է ֆինն Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթել մեծ առավելությամբ: Անուշ Գրիգորյանը ֆինն մրցակցից ռևանշ է վերցրել Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց:
Հայ մարզուհիներից առաջին հաղթանակը տոնել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը շատ վստահ առավելության է հասել ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։
ՀՀ հավաքականի կազմում ընդգրկված են Անի Հովսեփյանը (70 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ):