Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը. Նիդերլանդների վարչապետ

12/05/2022 00:05

Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը. Նիդերլանդների վարչապետ


Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը:

Պարոն Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:

Մարկ Ռուտեն, մասնավորաապես նշել է.

«Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ հաճույք է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարության մի քանի անդամներին այստեղ ողջունել և ընդունել:

Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածութունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք. Դրենցի թանգարանում ցուցահանդես է երեկ բացվել, և հուսով եմ շուտով կայցելեմ այնտեղ: Մենք նաև հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք, որոնք արդեն 30 տարի է գոյություն ունեն: Նիդերլանդների դեսպանության բացումը տեղի ունեցավ Երևանում, որը հաստատում է մեր երկկողմանի հիանալի հարաբերությունները:

Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ:

Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել: Դեռ չենք ավարտել, իհարկե, մեր խոսակցությունները, շուտով նստելու ենք սեղանի շուրջ, բայց ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին և նախարարներին այցի համար:

Այս այցի ժամանակ նորից հաստատեցինք, թե ինչն է միավորում մեր ազգերին: Դա խոստանում է շատ լավ և դրական համագործակցություն ապագայում: Անձնապես շատ եմ ողջունում այդ բոլորը, նորից շնորհակալություն եմ հայտնում, և հուսով եմ՝ նորից կհանդիպենք»:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնական այցով հրավիրելու համար: Պետք է արձանագրեմ, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Եվ ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակում տեղի է ունենում այս պաշտոնական այցը , ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Առաջին անգամ եմ ընդհանրապես Նիդերլադներում գտնվում և շատ տպավորված եմ Ձեր հիասքանչ և գեղեցիկ երկրով: Եվ, իհարկե, դա լրացուցիչ խթան է և ոգևորում է մեզ, որպեսզի մենք հետագայում զարգացնենք հարաբերությունները բոլոր ոլորտներում և քաջալերենք նաև մարդկային, մշակութային, տնտեսական կապերի հետագա զարգացումը մեր երկրների միջև:

Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է, և մենք հույս ունենք բոլոր ուղղություններով առաջ ընթանալ: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը:

Մենք գիտենք, որ Նիդերլանդները ամենազարգացած գյուղատնտեսական և տեխնոլոգիական երկիր է, և մենք ուրախ ենք և շնորհակալ, որ և կառավարությունը, և բիզնեսը, որի հետ այսօր հանդիպում ունեցանք, հետաքրքրված են այդ ուղղություններով հետագա զարգացումների համար: Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է:

Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնաված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի:

Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում: Կրկին անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի արդյունքներով մեր հարաբերությունների հետագա զարգացման նոր խթան կտրվի:

Շնորհակալություն»:

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին 18/11/2024 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին 18/11/2024 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան 18/11/2024 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր 18/11/2024 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան 18/11/2024 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ 18/11/2024 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար 18/11/2024 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան 18/11/2024 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան 18/11/2024 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան 18/11/2024 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան 18/11/2024 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից 18/11/2024 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) 18/11/2024 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան 18/11/2024 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել 18/11/2024 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում 18/11/2024 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին 18/11/2024 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ 18/11/2024 11:08 Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը՝ անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու․ հասարակությունը միամիտ չի. Չալաբյան 18/11/2024 11:02 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան 18/11/2024 10:58 Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում 18/11/2024 10:54 «Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու». Ռուբեն Վարդանյանի որդին համոզված է՝ Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել գերիներին և կոչ անել ազատել նրանց 18/11/2024 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 18/11/2024 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան 18/11/2024 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց 18/11/2024 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան 18/11/2024 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան 18/11/2024 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա 18/11/2024 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 18/11/2024 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով 18/11/2024 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն 18/11/2024 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական 18/11/2024 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան 18/11/2024 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է 18/11/2024 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) 18/11/2024 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան 18/11/2024 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» 18/11/2024 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում