13/05/2022 20:15
Ո՞րն է առողջ ֆիթնեսը. 5 խորհուրդ
Ֆիթնեսը սպորտ է, իսկ սպորտն օգտակար է առողջության համար։ Սակայն ֆիթնեսով գրագետ կերպով զբաղվելու, սեփական առողջությունը չվնասելու համար պետք է հիշել 5 կանոն.
1. Ընտրեք և կատարեք ձեր տարիքին, առողջական վիճակին և ֆիզիկական պատրաստվածությանը համապատասխան համալիր վարժություններ։ Իսկ ավելի լավ է մարզվելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ մարզչի հետ։
2. Շաբաթվա ընթացքում մարզվեք 2-4 անգամ՝ 60-ից 90 րոպե տևողությամբ. դա լիովին բավարար է։
3. Մի հյուծեք ձեզ մարզումներով. օրգանիզմին բավական է թեթև սթրեսային վիճակը։
4. Մի մոռացեք հետևել վարժությունների բազմազանությանը, որպեսզի մկանների մի խումբը հասցնի վերականգնվել՝ մինչ մյուսներն աշխատում են։
5. Աշխատեք սնվելու ռեժիմ պահպանել. սոված մնալը կամ ֆասթ-ֆուդ ուտելը վատ գաղափար է։ Մարզումներից հետո մարմնին թույլ տվեք հանգստանալ, հանգիստ մթնոլորտում զբաղվեք մտավոր աշխատանքով։
Հ.Գ. Սկսնակների համար առավել հարմար են ֆիթնեսի հետևյալ տեսակները՝ աերոբկան, յոգան և սթրեյչինգը (վարժություններ մկանների էլաստիկության և թուլացման համար)։ Իսկ ահա վորկաութով և քրոսֆիթով կարելի է զբաղվել, եթե ձեր սպորտային մակարդակը միջինից բարձր է։
Ֆիթնեսն առողջ է, եթե դուք առաջին հերթին հոգ եք տանում ձեր օրգանիզմի մասին, ոչ թե մարզումներով հյուծում եք այն, որպեսզի ավելորդ կիլոգրամներ կորցնեք կամ քաշ հավաքեք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։