13/05/2022 15:41
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվել է Փաշինյանի օգնականի թեկնածությունը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավելացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմը 2 դատավորով:
Հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության ապահովմամբ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: