13/05/2022 12:15
Հարցաքննությունն ավարտվեց, պայքարը շարունակվում է. Շարմազանովը դուրս եկավ քննչական կոմիտեից
Հարցաքննությունն ավարտվեց։ Պայքարը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Սպասում եմ բոլորիդ Ֆրանսիայի հրապարակում՝ 16։00-ին։ Հայաստանն առանց նիկոլիզմի», - գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Էդուարդ Շարմազանովը հրավիրվել էր Քննչական կոմիտե։
«Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին» , - գրել էր Շարմազանովը։