13/05/2022 17:37
«Պետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս՝ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն»․ Պայքարի դուրս եկած քաղաքացիները շրջափակել են Կառավարության երրորդ մասնաշենքը
Դիմադրության երթի մասնակիցները շրջափակել են Կառավարության երրորդ մասնաշենքը և արգելափակել բոլոր մուտքերը։
«Եթե հանրային ծառայողների բարեկամները մասնակցում են մեր հանրահավաքներին, նրանց աշխատանքից ազատում են։ Սրանով մեր աջակցությունն ենք հայտնում հանրային ծառայողներին, որ իմանան, որ իրենք մենակ չեն, միանան պայքարին։
Երկրորդը՝ պետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս, որ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ այսպիսի գործողություններ լինելու են պարբերաբար, մինչև պետական կառավարման համակարգը ինքնալուծարվի և չծառայի անձամբ Նիկոլ Փաշինյանին։