13/05/2022 10:54
Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բարձրաձայնում է միայնակ մոր ձերբակալության մասին, ում անչափահաս դուստրը միայնակ է մնացել։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ։ Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են…»։
Ավելի վաղ, Մելիքյանը մեկ այլ գրառում էր արել՝ նշելով․
«Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։
Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։