13/05/2022 12:08
Ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ և ավտոերթեր է իրականացնում
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները երևանյան բուհերում իրազեկման ակցիա են իրականացնում։
Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների։
«Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։ Նաև անկասելի…Սա արժանապատիվ հայի պայքարն է, սիրելի՛ հայրենակիցներ։ Միացեք մեզ, դուրս եկեք փողոց։ Միասին պետք է մաքրենք մեր երկիրն ամեն տեսակ կեղտից ու ստորությունից։ Ժամը 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ», - հայտարարել է Սաղաթելյանը։