13/05/2022 14:01
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 6 քաղաքացի
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 6 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։