13/05/2022 15:55
Ոստիկանը հայտնել է ազատման դիմում գրելու մասին
Ոստիկանության ծառայողները ազատման դիմումներ են գրում։
Աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում գրելու մասին հայտնել է ոստիկանության ծառայող Բենո Արզումանյանը։
«Այսօր ես նույնպես իմ դիմումի համաձայն ազատվեցի ՀՀ ոստիկանությունում ծառայությունից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արզումանյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կարմիրբերետավորներից մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: