14/05/2022 14:00
Գույքի ապահովագրությունը ոչ միայն ազատում է ֆինանսական մեծ վնասներից, այլև կանխում հարևանի հետ ծագող վեճերը
Բոլորն են ուզում պահպանել գույքը, որ ձեռք են բերել դժվարությամբ կամ ստացել են որպես ժառանգություն. տեսաձայնագրման, անվտանգության համակարգերը չեն ազատում մի շարք ռիսկերից՝ բնական աղետներ, պայթյուն, երրորդ անձի հասցրած վնաս։ Այս դեպքերում արդյունավետ լուծում է գույքի ապահովագրությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության Կենտրոն մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Պողոսյանը։
Փոքր ապահովագրավճարով հնարավոր է ազատվել մեծ ֆինանսկան խնդիրներից։ Ընկերության Home Insurance փաթեթն առաջարկում է 5000 դրամ ապահովագրավճարով 500 000 դրամ ապահովագրական ծածկույթ, կամ 8000 դրամ ապահովագրավճարով՝ 1 000 000 դրամ ապահովագրական ծածկույթ։ Ապահովագրվում է ֆիզիկական անձի բնակարանը կամ առանձնատունը հրդեհից կամ պայթյունից, երրորդ անձի հասցրած վնասից։ Home Insurance փաթեթից օգտվելու համար պետք են անձը հաստատող փաստաթուղթ և սեփականության վկայական։
Հասմիկ Պողոսյանն ասում է՝ հաճախորդներին ամենից հաճախ հետաքրքրում է հարևանի հասցրած վնասների փոխհատուցումը, հատկապես ջրի արտահոսքի հետ կապված պատահարներն են հաճախ հանդիպում։ «Նաիրի ինշուրանս»-ն առաջարկում է ապահովագրել գույքը ոչ միայն հարևանի (երրորդ անձ) հասցրած վնասներից, այլև՝
• Հրդեհ կամ պայթյունից
• Երկրաշարժից
• Ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթարից
• Ծառի, թռչող օբյեկտի, դրանց բոկերի ընկնելու, վերգետնյա փոխադրամիջոցի վրաերթից
• Երրորդ անձի իրականացրած չարամիտ գործողությունից
• Փոթորկից կամ ուժեղ քամուց
• Գողություն կամ հափշտակությունից
Հասմիկ Պողոսյանը դրական է գնահատում ծրագրի պահանջարկը, նշում՝ գույքի ապահովագրման ծրագիրը սիրելի է հատկապես հայրենադարձված հայրենակիցների համար։ Ինչպես որ ընդունված է մեքենայի ապահովագրությունը, հայրենադարձված հայրենակիցների համար նույնքան ընդունելի են առողջության, գույքի ապահովագրատեսակները։
«Վերջերս Սիրիայից վերադարձած հայրենակցի բնակարանից գողություն էր կատարվել, ջեռուցման համակարգի կաթսան էին գողացել, ընկերությունը փոխհատուցեց։ Մեկ այլ հաճախորդ, որ օգտվում էր ընկերության այլ ծառայություններից, տեղեկանալով գույքի ապահովագրության մասին, օգտվել է նաև այդ փաթեթից։ Մի քանի ամիս անց հաճախորդի խանութներից մեկը ջրի արտահոսքի հետևանքով վնասվել էր, ընկերությունը փոխհատուցել է վնասը, բարեբախտաբար հաճախորդը ապահովագրել էր նաև բիզնեսի ընդհատման ռիսկը»։
Ամենից տարածված ռիսկերից են նաև գողությունը կամ հափշտակությունը։ «Նաիրի ինշուրանս»-ն այս դեպքում փոխհատուցում տալիս է իրավապահ մարմնի համապատասխան որոշման հիմամբ։
Իրավաբանական անձանց դեպքում, երբ հաճախորդն ավելի շատ ռիսկերից է ուզում ապահովագրվել, առաջարկվում է համապատասխան փաթեթ։ Կարող է ապահովագրել արտադրամասը, ներքին հարդարանքը, պահեստի ապրանքը, գյուղատնտեսական, շինարարարկան և այլ տեսակի սարքավորումները։
Ինչպես ապահովագրության այլ տեսակների, այնպես էլ գույքի ապահովագրության դեպքում ևս կարևորվում է ոչ միայն անցանկալի ռիսկերի հետևանքների մեղմումը, այլև վեճերի կանխումը։ Ինչպես ավտովթարների դեպքում ԱՊՊԱ-ի շնորհիվ զգալի նվազեցին վեճերը, այնպես էլ գույքի ապահովագրությունն է կանխում հատկապես երրորդ անձանց հասցրած վնասի հետևանքով առաջացող վեճերը։
Հաճախ տրվող հարցերից է՝ գույքի ապահովագրության ծառայությունից օգտվելիս հնարավո՞ր է սեփական մեղավորությամբ առաջացած վնասի փոխհատուցում տրվի։ Ոչ, այդ դեպքում պետք է ձեռքբերել պատասխանատվության ապահովագրություն (սեփական մեղավորությամբ ուրիշին հասցրած վնասի փոխհատուցում)։
Հասմիկ Պողոսյանն ասում է՝ մեկ տարվա համար 5000 կամ 8000 դրամը մեծ գումար չէ, բայց հնարավոր է ապահովագրվել մեծ ծախսերից, հատկապես երբ մարդիկ տարիների քրտնաջան աշխատանքով, դժվարությամբ ձեռք են բերում բնակարան, ավելի մեծ է ցանկությունը՝ փայփայելու այն։ Գույքի, տան ապահովագրությունը նախևառաջ հոգատար ծառայություն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։