14/05/2022 14:30
Ինչպե՞ս լավացնել մարսողությունն առանց դեղորայքի
Եթե ձեզ պարբերաբար անհանգստացնում են որովայնի ցավը, փորափքանքը, ստամոքսի այրոցը և նմանօրինակ տհաճ զգացողությունները, անպայման այցելեք գաստրոէնտերոլոգի։ Բայց եթե որևէ խնդիր չհայտնաբերվի, դոք ինքներդ կարող եք առանց դեղորայքի օգնել ձեզ։
1. Առավոտն սկսեք օգտակար վարժությամբ՝ առանց անկողնուց վեր կենալու։ Այն կօգնի խթանել մարսողությունը։ Մեջքի վրա պառկած՝ ծնկները ծալեք։ Խոր շնչեք, այնպես որ որովայնը բարձրանա, իսկ հետո դանդաղորեն արտաշնչեք։
2. Մինչ նախաճաշելը մեկ բաժակ տաք ջուր խմեք։ Դա օրգանիզմին կօգնի արթնանալ և մարսողության գործընթացի մեկնարկը տալ։
3. Օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմեք։ Սովորություն դարձրեք ձեզ մոտ շշով ջուր ունենալը։ Եթե ջուր խմել չեք սիրում, խմեք մրգային թեյեր, անանուխի եփուկ, բայց ոչ՝ գազավորված ըմպելիք, մրգահյութեր և սուրճ։
4. Սուրճի փոխարեն ցիկորի օգտագործեք։ Այն կօգնի արթնանալ։ Այս բույսը պարունակում է մի շարք նյութեր, որոնք նպաստում են մարսողությանը։
5. Կերակրացանկում ավելացրեք բուսական սննդի քանակը։ Այն հարուստ է բջջանքով, որը խթանում է աղիների աշխատանքը, օգնում դուրս բերել օրգանիզմի համար անպիտան նյութերը։ Սակայն չափից շատ միրգ մի կերեք. դրանք հարուստ են շաքարով։ Մրգեր կերեք մինչև կեսօր։
6. Սնունդը և ըմպելիքներն օգտագործեք տաք վիճակում։ Եռման կամ չափազանց սառը ուտելիքից կամ ըմելիքներից ավելի լավ է հրաժարվել, քանի որ դրանք դժվարացնում են մարսողությունը։
7. Կրճատեք ափսեի մեջ եղած ուտելիքի քանակը։ Կերեք փոքր չափաբաժիններով՝ օրվա ընթացքում մի քանի անգամ։
8. Ուտելիս մի զբաղվեք այլ գործերով՝ հեռուստացույց մի դիտեք, գաջեթները թողեք մի կողմ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։