14/05/2022 15:22
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:
«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը», - ասված է պատասխանում: