14/05/2022 14:40
Պառակտում չկա, ընդհակառակը, կա լայն համախմբում. Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման մասին
Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Շարժումը քաղաքական է, բայց այն վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա, ընդհակառակը, կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել ինչ-որ կուսակցության կամ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ», - ասաց Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե խոսակցություններ կան «Դիմադրություն» շարժման պառակտման մասին։