14/05/2022 14:47
Խորհրդարան վերադառնալու եմ. Իշխան Սաղաթելյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Խորհրդարան վերադառնալու եմ, ես իմ մասին եմ ասում այս պահին, որովհետև դաշինքում ամբողջական որոշում չունենք, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Առհասարակ, մեր տրամադրությունը հետևյալն է, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով։ Հիմա քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու մասին հարցը, մենք հումորով ենք վերաբերվում այդ ամեն ինչին։ Մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար։ Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։