14/05/2022 19:16
Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը երկրից
Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը երկրից, որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ, հայտարարել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
«Որոշումն ընդունվել է ներքին շուկայում գնաճը զսպելուն ուղղված միջոցառումների շրջանակում՝ հաշվի առնելով ցորենի համաշխարհային գների կտրուկ աճը, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշենք, որ մարտին Հնդկաստանը հայտարարել էր, որ մտադիր է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ աշխարհում հացահատիկ արտահանող առաջատար երկիր դառնալու համար, սակայն մի շարք խնդիրների, այդ թվում՝ հացահատիկի աճեցմամբ զբաղվող շրջաններում չափազանց շոգ եղանակի պատճառով Հնդկաստանը փոխել է մտադրությունը, քանի որ մտավախություններ կան, որ ներքին շուկայի պահանջարկը չեն կարողանա բավարարել։