14/05/2022 19:55
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»․ ՀՀ ՊՆ հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշված է հաղորդագրությունում: