14/05/2022 17:13
Օրեր առաջ անհետացած քաղաքացու դին հայտնաբերվել է Կարկառ գետում
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։
ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված վայր և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ Սանիկովայի դին գետից դուրս բերելու և տեղափոխելու նպատակով։ Աշխատանքները ավարտելուց հետո փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։
Օլգա Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։