14/05/2022 17:28
Հայ մարզիկները հաղթել են ադրբեջանցի և թուրք մրցակիցներին և Եվրոպայի չեմպիոններ դարձել
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց հիանալի են դրսևորել Հայաստանի ներկայացուցիչները։
29-ամյա Աշոտ Ադամյանը 65 կգ քաշային կարգում հաղթանակի է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
17-ամյա Արման Մրթեյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Օրհան Ույգունին՝ նույնպես դառնալով աշխարհամասի չեմպիոն։ Արման Մրթեյանը երրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնությունը։
Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 27 երկրների մարզիկներ, մեկնարկել է մայիսի 7-ին։