14/05/2022 18:13
Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա Լեհաստանում
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Միեյսկի» մարզադաշտորը տեղավորում է 18027 հանդիսական:
Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։