15/05/2022 19:33
«Դադարեցրե՛ք սպասարկել Փաշինյանին, ֆինանսավորել «ֆեյքերի ֆաբրիկաները»․ ուշքի՛ եկեք»․ Իշխան Սաղաթելյանը կոչ ուղղեց իշխանության հենարանը հանդիսացող օլիգարխներին
«Հատուկ զգուշացնում են Նիկոլին սպասարկող և նրա իշխանության հենարան հանդիսացող օլիգարխներին, դրանց անունները բոլորին հայտնի են՝ ուշքի՛ եկեք, Նիկոլի պաշտպան, Նիկոլին ֆինանսավորող օլիգարխներ։ Դուք դեռ ուղղվելու շանս ունեք։ Միացեք ժողովրդի և ժողովրդի պայքարին»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը՝ իր խոսքն ուղղելով օրվա իշխանությանն աջակցող նշված օղակին։
Դադարեցրեք ֆինանսավորել «ֆեյքերի ֆաբրիկաները», դադարեցրեք ձեր գործունեությամբ նպաստել, որ այս իշխանությունը մեկ օր ավելի մնա, նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Ձեզ վստահեցնում եմ՝ այս իշխանությունը հեռացվելու է, և եթե դուք խելքի չգաք, հատ-հատ պատասխան եք տալու»,- ասաց նա։