16/05/2022 18:00
Ակտիվությունը հայաստանյան անշարժ գույքի շուկայում, Ռուսաստանից ներհոսքի ազդեցությունը. «Kaskad Realty»
Վերջին շրջանում աշխարհում տիրող քաղաքական իրավիճակով պայմանավորված, դրսից հոսքը դեպի Հայաստան մեծապես ակտիվացավ։ Ժամանակավորապես բնակություն հաստատելու նպատակով գերակշռեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը երկիր։ Այս ամենով պայմանավորված Երևանում դժվարություն առաջացավ գտնելու վարձակալությամբ բնակարաններ, վարձավճարներն էլ սկսեցին հասնել աշտղաբաշխական թվերի։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Kaskad Realty» ընկերության բնակելի ֆոնդի վաճառքի մասնագետ Մոնիկա Մուրադյանի հետ։
«Բնականաբար, եթե խոսենք որպես ՀՀ քաղաքացի, այսօրվա անշարժ գույքի շուկայի գնային սանդղակը բավականին բարձր է՝ մեր երկրի տնտեսական վիճակին ոչ համապատասխան: Ինչ վերաբերում է վարձակալությանը` բոլորս գիտենք, որ ակտիվությունը վերջին շրջանում պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, և դրա հետևանքով դեպի մեր երկիր եկող ռուսների մեծ հոսքով», - ասաց մասնագետը:
Նշենք, որ «Կասկադ Ռիելթի» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2004 թվականին: Գործակալությունը զբաղվում է կենտրոն վարչական շրջանի անշարժ գույքի առք, վաճառք, վարձակալությամբ և տրամադրում է շուկային առնչվող ծառայությունների ամբողջական փաթեթ:
Մոնիկա Մուրադյանը նշեց, որ հաճախորդները երևանյան շուկան շատ են համեմատում այլ՝ ավելի զարգացած պետությունների հետ և զարմանում, թե ինչպես մենք հասանք և նույնիսկ շատ դեպքերում անցանք նրանցից:
«Ընդհանուր շուկայի ակտիվությանը մեծապես նպաստեց կառուցապատումը՝ եկամտահարկի հետվերադարձով և, իհարկե, մեր սփյուռքի հայությունը, որը մնում է շուկայի, մասնավորապես, կենտրոն համայնքի անշարժ գույքի նկատմամբ մշտապես հետաքրքրություն պահպանողը», - մանրամասնեց վաճառքի մասնագետը:
Բնակելի անշարժ գույք ձեռք բերելուց բացի, «Kaskad Realty»-ն զբաղվում է կոմերցիոն տարածքներով, պրեմիում սեգմենտի առանձնատներով, ինչպես նաև այն հողատարածքներով, որոնք հետաքրքիր են ներդրումային ծրագրերի և կառուցապատում իրականացնելու համար:
«Ինչքան էլ փորձենք բալանսավորել գնային քաղաքականությունը, այս պահին շուկան բավականին բարձր է և ստանալ ավելի ադեկվադ արժեքներ՝ դժվար է: Բայց, այնուամենայնիվ մեր ընկերությունը փորձում է հաճախորդների (օրինակ, վաճառող-գնորդ) սպասելիքները գնային առումով համապատասխանեցնել և ստանալ երկու կողմին բավարարող արդյունք», - ասաց Մոնիկա Մուրադյանը:
Բնակարան ձեռք բերելու, կամ վաճառելու, առհասարակ անշարժ գույք տնօրինելու հարցերում պետք է լինել զգոն, վստահել միայն մասնագետներին՝ խաբեության զոհ չդառնալու և ժամանակ ու ռեսուրս չկորցնելու համար։
Գույքի առք ու վաճառքի և այլ հարցերով կարող եք դիմել «Kaskad Realty» անշարժ գույքի գործակալությանը սոցիալական հարթակներում, կամ այցելել Թումանյան 23 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։