16/05/2022 11:58
Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը
Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում:
«Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը: Դա թույլ է տվել օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Wildberries-ը Հայաստանում աշխատանքը սկսել է 2018 թվականից: 2021 թվականին գործարկվել է տեղական բիզնեսի հետ ապրանքների տրամադրման կետեր բացելու հնարավորությունը: