16/05/2022 17:30
Թթվածնաքաղց. ախտանշանները, առաջացման պատճառները
Թթվածնաքաղցն (հիպօքսիա) օրգանիզմի հյուսվածքներում թթվածնի պակասն է. առաջանում է թթվածնի անբավարար մատակարարման կամ հյուսվածքների՝ թթվածնի վատ կլանման հետևանքով։ Էկզոգեն թթվածնաքաղցը պայմանավորված է ներշնչման ժամանակ թթվածնի պակասով. դրսևորվում է լեռ բարձրանալիս, վատ օդափոխվող, փակ տարածքներում։
Շնչառական հիպօսքիան պայմանավորված է թոքերում թթվածնի մատակարարաման մեխանիկական խոչընդոտներով՝
• Երբ շնչուղիները փակվում են ջուր լցվելու կամ տարբեր առարկաների պատճառով
• Շնչուղիների նեղացում՝ հիվանդությունների՝ դիֆթերիայի կամ ալերգիկ ռեակցիաների հետևանքով
• Թոքաբշտիկի խցանումը բրոնխիտի հետևանքով
• Թոքերի հյուսվածքների էլաստիկության նվազման հետևանքով
• Թթվածնից զուրկ երակային արյան խառնվելը զարկերակային արյան մեջ. դիտվում է թոքի այտուցի, սրտի արատների դեպքում։
Արյունային հիպօքսիա դիտվում է՝
• Շմոլ գազի և այլ տոքսիկ թունավորումների դեպքում
• Արյան կորստի դեպքում
• Սակավարյունության դեպքում
Ցիրկուլյատոր թթվածնաքաղցը հետևանք է արյան շրջանառության խանգարման, դրսևորվում է՝
• Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում
• Անոթների ջղաձգման դեպքում
• Թրոմբոզի դեպքում
Հյուսվածքային թթվածնաքաղցի պատճառն այն է, որ հյուսվածքները չեն կարողանում յուրացնել արյան թթվածինը։ Զարգանում է՝
• Դեղամիջոցների մեծ չափաբաժնի օգտագործման հետևաքնով (հակաբորբոքայինների)
• B12 վիտամինների պակասի (լյարդի ցերոզի, հեպատիտի և այլ հիվանդությունների հետևանքով)
• Ծանր մետաղների աղերի թունավորման հետևանքով
Ծխելը ևս թթվածնաքաղցի առաջացման գործոններից է. նիկոտինի պատճառով անոթները սեղմվում են, ինչն էլ խոչընդոտում է հյուսվածքների՝ թթվածնի կլանումը։
Թթվածնաքաղցի հետևանքները՝
Բավարար թթվածին չստանալու դեպքում հյուսվածքները մահանում են
Մեծ է ինսուլտի առաջացման հավանականությունը
Կարող են լինել՝
• Ուշաթափություն
• Նյութափոխանակության խանգարում
• Գերհոգնածություն
• Ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում սրտխփոցներ
• Մաշկի կապտում
• Ջղաձգություն
• Մկանային զանգվածի թուլացում
• Սուր թթվածնաքաղցի դեպքում մարմնի մասերի կամ օրգանների ատրոֆիա
• Օրգանիզմի անժամանակ ծերացում
Թթվածնաքաղցը կանխարգելելու համար խիստ կարևոր է մաքուր օդին զբոսանքները, տան, աշխատավայրի, սպորտային համալիրի բավարար օդափոխությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։