16/05/2022 12:13
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման ավտոերթերը։