16/05/2022 22:34
Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում քննարկում են ԼՂ կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցերը (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի ու և տնտեսական հարցերի վերաբերյալ։
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերի և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Այնուամենայնիվ, միշտ շատ հարցեր կան», - ասել է Պուտինը։
Նա նշեց, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա, ներդրումային ծրագրերը շարունակվում են։
«Մենք շարունակում ենք միասին ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում։ Ադրբեջանի մեր գործընկերների հետ եռակողմ ձևաչափով։ Հարցերը շատ են։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և ծոսելու բոլոր ուղղություններով»,- ասել է Պուտինը։
Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարտին փոքր-ինչ անկումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացում է սպասվում։
«Մենք նշում ենք ռուսական բիզնեսի ներդրումային հետաքրքրությունը։ Ես գիտեմ, որ այս հարցում Դուք նաև ռուս գործարարներին դրդում եք ներդրումներ կատարել Հայաստանում, ինչի համար շնորհակալ եմ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նախատեսում է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը։