16/05/2022 19:21
Հայտնի է՝ որ հայ մարզիկներն են մասնակցելու Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 28-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները:
ՀԱՕԿ-ը հրապարակել է թիմերի կազմերը։
Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց թիմի կազմում կլինեն Ռաֆիկ Հարությունյանը / Գյումրի /, Կարեն Մարգարյանը / էջմիածին , երկուսն էլ ՝ 81 կգ /, Անդրանիկ Կարապետյանը , Վարդան Մանուկյանը / երկուսն էլ ՝ Էջմիածին , 89 կգ /, Արա Աղանյանը / Գյումրի / , Դավիթ Հովհաննիսյանը / Էջմիածին , երկուսն էլ ՝ 96 կգ / , Սամվել Գասպարյանը / Գյումրի, 102 կգ /, Արսեն Մարտիրոսյան / Էջմիածին, 109 կգ , / , Վարազդատ Լալայանը , Գոռ Մինասյանը / երկուսն էլ ՝ Գյումրի, + 109 կգ /:
Կանանց թիմում են Իզաբելա Յայլյանը / Երևան , 55 կգ /, Տաթև Հակոբյանը / Երևան, 76 կգ/, Հռիփսիմե Խորշուդյանը / Քասախ , 87 կգ /: