17/05/2022 16:40
Լուսավախություն. ախտանշանները, բուժումը
Աչքի զգայունության բարձրացումը լույսի հանդեպ տարածված երևույթ է։ Այլ հարց է, երբ անհարմարություն առաջանում է մութ միջավայրից լուսավոր անցնելիս, բայց այլ է, երբ աչքի զգայունությունը դրանով չէ պայմանավորված։
Լուսավախություն քրոնիկ հիվանդության առաջացման պատճառները՝
• Աչքի բնածին առանձնահատկությունները. հաճախ հիվանդությունը դրսևորվում է ալբինիզմ (գունազրկություն) ունեցողների դեպքում
• Համակարգչի առջև երկարատև աշխատանքը՝ վատ լուսավորված, չոր օդով միջավայրում
• Որոշ պրեպարատների ընդունումը
• Հելոֆոբիայով (վախ արևի լույսից) պայմանավորված ցերեկային ժամերին տնից դուրս չգալու սովորությունը
• Ինֆեկցիոն, ակնաբուժական հիվանդությունները, նյարդային համակարգի խնդիրները
• Ակնագնդի զարգացման շեղումը
Երեխայի դեպքում լուսավախություն կարող է առաջանալ պարզ պատճառներով, օրինակ՝ երբ աչքի մեջ հայտնվում են փոշեհատիկ կամ որևէ այլ օտար մարմին։ Դրանք աչքից հեռացնելուն պես լույսի հանդեպ զգայունությունը կարգավորվում է։
Լուսավախություն հնարավոր է նաև աչքի վիրահատությունից հետո, որոշ ժամանակ այն համարվում է նորմալ, կարևոր է հետևել բժշկի հորդորներին։
Մեծահասակների դեպքում լուսավախություն առաջանում է առանց ընդմիջումների, ծանրաբեռնված աշխատանքի պատճառով։ Պետք է համակարգչի առջևից ամեն մեկ ժամը մեկ մի քանի րոպեով հեռանալ, բժշկի նշանակմամբ օգտագործել նաև հանգստացնող կաթիլներ։ Կարևոր է արևային եղանակին դնել արևապաշտպան ակնոց, ինչպես նաև լայնեզր գլխարկ։
Ախտանշանները՝
• Կարմրություն
• Այրոց
• Քոր
• Անհարմարություն անգամ ոչ վառ լուսավորության դեպքում
• Տեսողության վատթարացում
• Գլխացավ
• Սրտխառնոց
Եթե լուսավախությունը երկար ժամանակ չի անցնում, նշանակում է պայմանավորված չէ գերհոգնածությամբ, պետք է անհապաղ դիմել մասնագետի։ Միևնույն ժամանակ, եթե աչքում ցավը լուսավախությամբ չէ պայմանավորված պետք է պատրաստ լինել նաև նյարդաբանի այցելելուն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։