17/05/2022 15:40
Սննդաբանները բացատրել են՝ ինչու չի կարելի նախաճաշին յոգուրտ ուտել
Դիետոլոգները հիշեցնում են, որ նախաճաշին մրգային յոգուրտներ ուտելը կարող է ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ, ինչպես նաև բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը։
Նմանօրինակ մթերքներում առկա են մրգեր և հացահատիկներ, նշանակում է՝ նաև շաքար։ Այդպիսի նախաճաշից հետո մարդը, չսպասելով ճաշին, սկսում է միջանկյալ սնվել, ինչն էլ ավելորդ քաշ հավաքելու պատճառ է դառնում։
Դիետոլոգները նաև ընդգծում են, որ արան մեջ շաքարի մակարդակի կտրուկ ավելացումն ու նվազումը կարող են բերել «ինսուլինային ճոճանակ» հասկացության։ Օրգանիզմում նմանօրինակ տատանումներն, իրենց հերթին, շաքարային դիաբետի զարգացման ռիսկ են պարունակում։
Ինչ վերաբերում է սովորական յոգուրտներին, սննադաբանները հիշեցնում են, որ դրանք ևս տեղին չեն սոված ստամոքսին, և ոչ մի դեպքում նախաճաշին յոգուրտ ուտել պետք չէ։ Այս սննդատեսակը խորհուրդ է տրվում ընդունել կամ սնվելուց երկու ժամ անց կամ քնից առաջ։
Միայն այս դեպքերում է յոգուրտն իսկապես նպաստում մարսողությանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։