17/05/2022 17:00
Նուշի կարագի օգտակար հատկությունները
Նուշի կարագը պարունակում է՝
• E, K, PP, C, B խմբի վիտամիններ
• Միկրոտարրեր՝ երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում
• Հագեցած և չհագեցած ճարպաթթուներ
• Հակաօքսիդանտներ
Երկաթը կարգավորում է հեմոգլոբինի մակարդակը և թթվածնի մատակարարումը բջիջներ։ Ցինկը կարգավորում է հորմոնալ ֆոնը. կարևոր է E վիտամինի յուրացման համար։ Ֆոսֆորն օգտակար է հենաշարժողական ապարատի համար։
Հակաօքսիդանտները կանխում են ծերացումը։ Վիտամին E-ն ամրացնում է բջիջների թաղանթը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը թթվածնաքաղցի դեպքում։
Նուշի կարագի չափավոր օգտագործումը միայն դրական ազդեցություն ունի հատկապես զարգացող, երիտասարդ օրգանիզմի համար։ Էներգիայի աղբյուր է երեխաների, դեռահասների, ակտիվ կյանքով ապրողների համար։
Նուշի կարագը նպաստում է իմունային համակարգի ամրացմանը, օգնում վիրուսային հիվանդությունների դեմ պայքարում։
Դրական ազդեցություն ունի նաև մարսողական օրգանների աշխատանքի համար։ Ունի հակաբորբոքային, վերականգնող հատկություն։
Գաստրիտի դեպքում մեղմում է ախտանշանները։
Ինչպես նաև՝
• Կարգավորում է զարկերակային ճնշումը
• Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, թույլատրելի է օգտագործել շաքարային դիաբետի դեպքում
• Լյարդից հեռացնում է տոքսինները, խրախուսելի է ցիռոզի դեպքում
• Դրական ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար
• Նվազեցնում է աչքի հիվանդությունների առաջացման հավանականությունը
• Մեծացնում է անոթների պատերի էլաստիկությունը
• Կարգավորում է արյան շրջանառությունը
• Օգտակար է մտավոր աշխատանքի համար
Կարևոր է հիշել նուշի կարագի բարձր կալորիականության մասին, հատկապես խրախուսելի է ակտիվ ֆիզիկական կյանքով ապրողներին։ Քաշի ավելցուկ ունեցողները նուշի կարագ պետք է օգտագործեն խիստ չափավոր։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։