17/05/2022 13:06
Ոստիկաններն առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին. Գեղամ Մանուկյան
Կարմիր ու սև բերետավորները հերթական անգամ «բռնաբարեցին» ՀՀ օրենքները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն։ Պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ հիմնավորում չտալով դրա համար», - ասաց Գեղամ Մանուկյանը։