17/05/2022 19:57
Պետք է բացառել հայելային հետքաշումը․ Հայաստանի ոչ մի հատվածում հայելային հետքաշում չի լինելու․ Աննա Գրիգորյան
«Այս իշխանություններն ասում են՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում կարելի է զորքերի հայելային հետքաշում իրականացնել։ Պետք է բացառել հայելային հետքաշումը»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հայելային հետքաշումը, նրա խոսքով, նշանակում է սեփական տարածքի նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստ։
«Այդպիսի բան կարող է ասել մի մարդ, ով ընդհանրապես չի ճանաչում սեփական երկրի տարածքը, չի տիրապետում սեփական երկրի քարտեզին։ Պետք է բացառել հայելային հետքաշումը՝ Երասխում լինի, թե Սոթք-Խոզնավարում։ Հայաստանի ցանկացած հատվածում հայելային հետքաշում չի լինելու»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Նա հավելեց՝ սահմանազատումն ու սահմանագծումը ևս անթույլատրելի է, քանի դեռ ադրբեջանական զորքերը մեր երկրի տարածքում են։