17/05/2022 10:24
Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ինչի համար ենք այս ամեն ինչն անում. Լևոն Քոչարյանի ուղիղ եթերը՝ ոստիկանական ավտոբուսից
ՀՀ երկորրդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր առավոտյան անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման էր ենթարկվել։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ իրեն և իր հետ ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկելիս տարել են Զեյթունի բաժին, շուրջ 50 րոպե պահելուց հետո ասել են, թե բաժնում տեղ չկա։
«Հիմա էլ տանում են ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեր մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ինչի համար ենք այս ամեն ինչն անում։ Պայքարը շարունակում ենք, բերման ենթարկվելուց պետք չի վախենալ», - ասաց Լևոն Քոչարյանը։