17/05/2022 10:22
Սարյան փողոցից բերման ենթարկվեց նաև անչափահաս քաղաքացի. իրավիճակը լարված է
Քաղաքացիները Երևանի տաբեր հատվածներում շարունակում են խաղաղ անհնազանդությաբ ակցիաները։
Այս պահին լարված է իրավիճակը Սարյան փողոցում։ Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում, նաև անչափահասներին։
«Ամոթ», - ոստիկանների գործողություններին այսպես արձագանքեցին քաղաքացիները։
Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև քաղաքացու, որը շտապում էր աշխատանքի։
«Թողեք, ես կապ չունեմ, գործի եմ գնում», - ասաց քաղաքացին։