17/05/2022 14:57
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը մերժվել է. լարված իրավիճակ է քննչականում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը զինվորական դատախազը մերժել է։
Զոհված զինծառայողների ծնողներն այս պահին Քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ են. իրավիճակը լարված է։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, թե քննիչները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել զոհված զինվորների ծնողների հասցեին։
«Մայր են հայհոյել», - ասաց փաստաբանը։