17/05/2022 19:47
Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է ուղարկել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը
Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ վերադարձվել է։
Առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։