18/05/2022 16:20
Սթրեսային շատակերություն. ախտանշանները, պատճառները, բուժումը
Բուլիմիան (սթրեսային շատակերությունը) նյարդահոգեբանական խանգարումների թվին է դասվում։ Հիվանդությանը նպաստող գործոններն են էնդոկրին համակարգի, հոգեբանական խնդիրները (ցածր ինքնագնահատական)։
Բուլիմիան հատկապես բնորոշ է սեռական հասունության շրջանին. դրսևորվում է ախորժակի երկարատև բացակայության հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ անկառավարելի շատակերությամբ։ Ուտելու ցանկությունը հատկապես մեծանում է գիշերային ժամերին։
Առանձնացվում են հիվանդության երեք փուլ՝
Չգիտակցված. շատակերությունը հատկապես գիշերային ժամերին է դրսևորվում, կա մեղքի զգացում, բայց փորձ չի արվում սնունդից հրաժարվելու։
Գիտակցման փուլ, երբ շատակերությունը դառնում է սովորություն, տիրապետող են դառնում մեղքի, վախի զգացումները, դեպրեսիան։ Շատակերությունը կարգավորելու ցանկությունը բացակայում է։
Գործելու փուլ. այս շրջանում մարդը սկսում է գիտակցել, ընդունել հիվանդությունը, առաջացրած խնդիրները։
Ախտանշանները՝
• Անգամ հագենալու դեպքում մարդը չի հրաժարվում սննդից
• Սննդի՝ նորմայից մեծ քանակի օգտագործում
• Սովորականից ավելի արագ ուտելը
• Քննադատական վերաբերմունք սեփական մարմնին, սնվելը բացասաբար է ազդում ինքնագնահատականին
• Մարսողական համակարգի խնդիրներ են ի հայտ գալիս
• Ինտենսիվանում է թքազատությունը
• Հաճախանում են կոկորդաբորբերը
Հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից են նաև՝
• Ժառանգական նախատրամադրվածությունը
• Սննդային մշտական սահմանափակումները, զրկանքները
• Նյութափոխանակության խաթարումը
• Գլխուղեղում հագեցման կենտրոնի վնասումը
• Հոգեբանական խնդիրները
• Հորմոնալ ֆոնի խաթարումը
• Մշտական բացասական էմոցիաները
Բուլիմիայի հետևանքները՝
• Զարկերակային ճնշման իջեցում (հիպոտենզիա)
• Ալկոհոլային կամ դեղորայքային կախվածություն
• Սրտանոթային անբավարարություն
• Նյութափոխանակության խաթարում
• Մաշկի, մազերի որակի վատթարացում
• Վերջույթների այտուց
• Վիժում
Բժշկի պետք է դիմել, երբ՝
• Բացակայում է հագեցածության զգացումը
• Պարբերաբար դրսևորվում են շատակերության նոպաներ
• Երբ նախընտրելի է միայնակ սնվելը
• Սնվելուց հետո առաջանում են նյարդայնություն, ագրեսիա
Բուժումը. նշանակվում են՝
• Դեղորայքային թերապիա
• Վիտամինային թերապիա
• Հոգեթերապիա
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։