18/05/2022 17:00
Սխտորի օգտակար հատկությունները, հակացուցումները
Սխտորի հայրենիքն ընդունված է համարել Միջին Ասիան. մշակել սկսել են 5000 տարի առաջ Հնդկաստանում։
Սխտորի կազմությունը՝
- Սպիտակուցներ
- Ճարպեր
- Ածխաջրեր
- Բջջանյութ
- Պրոտեիններ
Օգտակարությունը
Հին եգիպտական աղբյուրներում արձանագրված է, որ սխտորն ամենօրյա սննդակարգի անբաժան բաղադրիչ է եղել։ Օգտագործվել է նաև բժշկական պատրաստուկներում։
Սխտորը հայտնի է ճնշումն իջեցնող հատկությամբ, ինչպես նաև նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը, արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։ Ալիցինը փոխազդում է արյան կարմիր գնդիկների հետ՝ ձևավորելով ծծմբաջրածին. այն նվազեցնում է անոթների պատերի ծանրաբեռնվածությունը, խթանում է արյան հոսքը, ինչի արդյունքում էլ իջնում է զարկերակային ճնշումը։ Նպաստում է սրտամկանի աշխատանքին, խթանում է արյան շրջանառությունը։ Ախտահանիչ հատկության շնորհիվ կանխում է օրգանիզմում բորբոքային գործընթացները։
Սխտորում կան նաև ֆիտոնցիդներ, որ պայքարում են աղիներում մակաբույծների դեմ։ Ալիցինի պարունակության շնորհիվ սխտորը օգտակար է քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում։ Այն նաև կարգավորում է զարկերակային ճնշումը, օգտակար է աթերոսկլերոզի դեմ պայքարում։ Նպաստում է իմունային համակարգի ամրացմանը
Սխտորը նաև հակաօքսիդանտների աղբյուր է. ալիցինը չեզոքացնում է ազատ ռադիկալներին, որ նպաստում են օրգանիզմի ծերացմանը։ Ամբողջական սխտորում ալիցին չկա, այն առաջանում է բանջարեղենի մեխանիկական միջամտությունից՝ կտրելուց հետո։
Սխտորը սննդակարգում չի կարելի չարաշահել. հատկապես չի խրախուսվում ուտել դատարկ ստամոքսին։ Սխտորը խթանում է ստամոքսահյութի առատ արտադրությունը։ Աղեստամոքսային խնդիրներ ունեցողներին սխտորը հակացուցված է։ Սխտորի օգտագործումը կարող է նաև ալերգիաների պատճառ դառնալ։
Սխտորն առավել օգտակար է թարմ վիճակում. փափկությունը գերհասունացման մասին է վկայում։ Նպատակահարմար է պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու։ Ամբողջական սխտորը կարելի է պահել երկու շաբաթից երկու ամիս. պայմանավորված սխտորի տեսակով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: