18/05/2022 16:40
Ի՞նչ է պետք իմանալ վիտամին C-ի մասին
Թվում է՝ վիտամին C-ի մասին ամեն ինչ հայտնի է. չէ՞ որ այն բազային միկրոտարրերից մեկն է, որի մասին շատերը գիտեն դեռ մանկուց և օգտագործում են դրաժեների, փոշու կամ ցիտրուսային մրգերի տեսքով։ Իրականում վիտամին C-ի շուրջ բավական շատ միֆեր կան, և հարց է՝ դրանցից որին հավատալ, որին՝ ոչ։
Փաստ է՝ այս վիտամինը, որը հաճախ անվանում են նաև ասկորբինաթթու, օգնում է վերականգնել հյուսվածքները և հակաօքսիդանտային հատկություններ ունի։
Ավանդաբար համարվում է, որ առավելագույն վիտամին C կարելի է ստանալ ցիտրուսային մրգերից։ Այդ է պատճառը, որ մրսածության ժամանակ պետք է անսահմանափակ քանակությամբ կիտրոն և նարինջ օգտագործել։
Սակայն չպետք է մոռանալ, որ մեծ քանակությամբ վիտամին C պարունակում է նաև կիվիի, չորացրած սնկերի, մաղադանոսի և բրյուսելյան կաղամբի մեջ։ Վիտամին C-ի աղբյուր են նաև մասուրը, չիչխանը և բուլղարական քաղցր պղպեղը։
Հատկանշական է, որ տարիքի հետ վիտամին C-ի պահանջն օրգանիզմում մեծանում է. միջինից բարձր տարիքի մարդիկ, ինչպես նաև բուսական դիետաներ պահողները և ծխողները ասկորբինաթթվի կարիքը շատ ունեն։
Ինչ վերաբերում է հավելյալ վիտամին C օգտագործելուն, ապա դրա չափաբաժինը և տևողությունը պետք է նշանակի բժիշկը։
Վիտամին C-ն ունի հակամանրէային հատկություններ, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, արագացնում նյութափոխանակությունը։
Սակայն այս վիտամինի չարաշահումը կարող է լրջորեն վնասել ստամոքսի խոց, գաստրիտ, ինչպես նաև ալերգիկ հակումներ ունեցող մարդկանց։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։