18/05/2022 12:23
Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ. Վազգեն Սաղաթելյան
Ընկերնե՛ր, գտնվում եմ ոստիկանության կենտրոնի բաժնում. բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, «արա-յախառը» լեքսիկոն ու սպառնալիքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:
«Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա:
Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները: Ավելի ուշ լայվով կներկայացնեմ իրողությունը և ակնկալվող իրավական հետևանքները:
Ինձ հետ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա», - գրել է Սաղաթելյանը։