18/05/2022 14:18
Քաղաքացիական շորերով 5 հոգի շատ տհաճ բառապաշարով սկսեցին ճնշել, հարվածել ինձ. Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե ինչպես են ոստիկաններն իր հետ վարվել Կենտրոնի բաժանմունքում։
«Ապշած եմ տեղի ունեցածից։ Քաղաքացիական շորերով 5 հոգի շատ տհաճ բառապաշարով սկսեցին ճնշել, հարվածել։ Մեկը խփեց ուսիս», - ներկայացրեց Վազգեն Սաղաթելյանը։
Նա ասաց, թե իրեն տեղեկատվություն չեն տրամադրել, թե ովքեր են իր նկատմամբ բռնություն կիրառած «ոստիկանները»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։