18/05/2022 09:29
Ընդդիմությունը փողոցներ է փակել․ կան բերման ենթարկվածներ
Երևանում «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները վաղ առավոտից կրկին վերսկսվել են։ Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քաղաքացիները բազմաթիվ փողոցներ են փակել։ Փակ են Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ակցիա է իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։
Կան բերման ենթարկվածներ։