18/05/2022 21:02
Մեկ շաբաթվա մեջ ոստիկանությանը մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6.5 միլիոն դոլար պարգևավճար է տրվել. Իշխան Սաղաթելյան
Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար ՝ մոտ 5 միլիոն դոլար, այսօր տեղի ունեցած հանարահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ պաշտոնական թիվ է հայտնում։
«Իսկ մայիսի 11-ին ստացել է ևս 700 միլոին դրամ պարգևավճար։ Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6.5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ շուրջ 6.5 միլիոն դոլարն ուղղվել է ոչ թե մեր երկրի սահմանները, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանելու համար։
«Դրա համար օր առաջ, րոպե առաջ Նիկոլն ու իր բոլոր սպասարկուները պետք է հեռանան, և վերջ»,- ասաց նա։