18/05/2022 12:26
«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու». զոհված զինվորների ծնողները ակցիա են անում
Լարված իրավիճակ է Քննչական կոմիտեի մոտ. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում։
«Գարկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք», - ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ աելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։
«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու», - հայտարարեց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ ասաց՝ թող բաց թողնեն Գարիկ Գալեյանին, այլապես հետևանքների համար իրենք պատասխանատու չեն։
Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, թե եթե մեկ ժամից Գրաիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։
«Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», - ասաց Տոնոյանը։