18/05/2022 13:37
«Ի վիճակի չի եղել խոսել, շատ վատ վիճակում է». զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին ձերբակալել էին, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտորն։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գալեյանն օրեր առաջ է ենթարկվել սրտի վիրահատության։
«Հինգ ստենտ է դրված, հիմա տեղափոխում են հիվանդանոց», - ասաց նա։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Գալեյանը ի վիճակի չի եղել խոսել. շատ վատ վիճակում է եղել։