19/05/2022 18:20
Կոսմետոլոգիական ի՞նչ պրոցեդուրաներ են անհրաժեշտ ամռանը դեմքի մաշկին
Ամառը դեմքի մաշկը խնամելու հատուկ շրջան է։ Ագրեսիվ արևի ազդեցությունը, ճարպագեղձերի ակտիվ աշխատանքը բացասաբար են անդրադառնում մաշկի վիճակի վրա, և շոգ եղանակին անհրաժեշտ է ուշադիր լինել մաշկի խոնավեցման և պաշտպանության հարցում։
Հակառակ պարագայում մաշկի չորությունն ու ջրզրկումը կարող են վաղաժամ կնճիռների առաջացման պատճառ դառնալ։
Դեմքի ամառային խնամքը ներառում է ստանդարտ պրոցեդուրաներ՝ բիոռեվիզալիզացիա, մեզոթերապիա և պլազմոլիֆթինգ։ Բոլոր այս մեթոդներն ուղղված են մաշկի խոնավությունը վերականգնելուն և մաշկի վիճակը բարելավելուն։
Մեզոթերապիայի նպատակը մաշկը սնուցող տարրերով հարստացնելն է։ Բիոռեվիզալիզացիան ուղղված է մաշկի վերականգնմանը և օգնում է բարձրացնել մաշկի տոնուսը և առաձգականությունը։ Ինչ վերաբերում է պլազմոլիֆթինգին, ապա մաշկի տակ սեփական արյան պլազմայի ներարկմամբ կոսմետոլոգները հասնում են էլաստինի և կոլագենի արագ առաջացմանը։ Այս պրոցեդուրան օգնում է նվազեցնել պիգմենտային բծերի և կնճիռների քանակը։
Ամռանը հակացուցված չէ նաև բոտոքսի ներարկումները։ Տեղին է նաև դեմքի ուլտրաձայնային մաքրումը, ինչն օգնում է բացել մաշկի խցանված ծակոտիները։
Պրոցեդուրան չի ազդում մաշկի խոր շերտերի վրա, այդ պատճառով էլ վերականգնողական շրջանն ավելի փոքր է, քան քիմիական մաքրման դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։