19/05/2022 19:15
Կոկոսի յուղի օգտակար հատկությունները. Կիրառումը խնամքում
Կոկոսի յուղի օգտակար հատկությունները դեռ վաղուց ծանոթ են շատերին։ Այն ստացվում է կոկոսի չորացրած միջուկից: Յուղի համար առավել հաճախ օգտագործվող մեթոդը տաք սեղմումն է, չնայած, սառը սեղմման պարագայում ևս ստացվում է ամենաբարձր կենսաբանական և սննդային արժեք ունեցող կոկոսի յուղը՝ քաղցր ու նուրբ բույրով և հաճելի համով: Այսօր արտադրվում են կոկոսի սննդային և կոսմետիկ յուղեր՝ զտած և չզտած տարբերակներով։ Ցանկալի է ընտրել չզտած, սառը մամլման յուղը, որը համարվում է ամենաօգտակարը և որակյալը:
Ուտելի կոկոսի յուղը խորհուրդ է տրվում պահել +20 աստիճանից ոչ ավելի ջերմաստիճանում, կամ սառնարանում։ Կոսմետիկ արտադրանքը կարելի է ապահով պահել լոգարանում, որտեղ այն ավելի քիչ կխտանա։
Կոկոսի յուղի կալորիականությունը հասնում է 892 կկալի։ Այն ամբողջությամբ ներծծվում է առանց մարմնի ճարպի մեջ կուտակվելու, ինչը նշանակում է, որ այն հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր զբաղվում են սպորտով և ակտիվ կենսակերպով։
Կոկոսի յուղի բաղադրությունը ներառում է հագեցած ճարպաթթուներ (գրեթե 83%)։ Այս ճարպերը վնասակար չեն առողջության համար, քանի որ դրանք տարբերվում են հագեցած կենդանական ճարպերից։ Կոկոսի յուղը պարունակում է նաև վիտամիններ (K, E) և հանքանյութեր՝ կալցիում, ցինկ և երկաթ։
Հարկ է նաև հիշել, որ կոկոսի յուղի ոչ չափավոր գործածումը, կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի գրգռում։
Կոկոսի յուղը լայն կիրառություն ունի նաև մարմնի խնամքի մեջ և կոսմետիկ միջոցներում։ Տոնավորում է մաշկը, տալիս է ամրություն և առաձգականություն, օգնում հարթեցնել կնճիռները: Այն արագ ներծծվում է՝ չթողնելով փայլ և կպչուն զգացողություն՝ սնուցելով և փափկեցնելով մաշկը: Կանխում է բշտիկների առաջացումը և գնում պահպանել մաշկի խոնավությունը, վերականգնել նրա պաշտպանիչ գործառույթները։
Կոկոսի յուղն արագացնում է նաև մաշկի վերականգնման գործընթացը. կանխում է տարիքային բծերի առաջացումը և մաշկի ծերացումը, վերականգնում է մաշկի լիպիդային-սպիտակուցային հավասարակշռությունը՝ խախտված անորակ օճառների, գելերի և շամպունների հաճախակի օգտագործման պատճառով։ Այն ունակ է հանգստացնել նաև բորբոքված, կամ գրգռված մաշկը, պաշտպանել ավելորդ ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Կոկոսի յուղը համարվում է նաև հիանալի վերականգնող միջոց նոսրացած, վնասված, փխրուն, ճեղքված ծայրերի, կամ չափազանց գունաթափված մազերի համար: Կոկոսի յուղի մշտական օգտագործմամբ մազերը դառնում են փայլուն, ամուր, փափուկ, հնազանդ և մետաքսանման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։