19/05/2022 18:40
Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ բարձր սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը
Այն մասին, որ սիրտ-անոթային հիվանդություններին առավել հակված են տղամարդիկ, շատ է խոսվել։ Ընդ որում, ինչպես պարզվել է, վտանգն առավել մեծ է ոչ թե տարեց, այլ երիտասարդ տղամարկանց մոտ։ Ինչո՞ւ է այդպես։
Ըստ վիճակագրության՝ 50-55 տարեկանից երիտասարդ պացիենտների մոտ սրտի կաթվածի դեպքերը 11-18 տոկոս են կազմում։ Կանանց համեմատ՝ տղամարդկանց մոտ սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը բարձր է, սակայն դրա պատճառները մինչև վերջ հայտնի չեն։ Գոյություն ունի մի քանի հիպոթեզ, որոնցից մեկը կապված է Y քրոմոսոմի ժառանգական գործոնի հետ։
Սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկը մեծացնում է նաև արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը։
Վնասակար սովորությունների ազդեցությունը
Ապացուցված է, որ ծխելն արագացնում է անոթների աթերոսկլերոզի զարգացմանը, նպաստում արյան խտացմանը, իսկ դա իր հերթին բերում է անոթներում թրոմբերի առաջացմանը։
Չպետք է մոռանալ, որ ծխելը նպաստում է նաև զարկերակային ճնշման բարձրացմանը և սրտի կծկումների արագացմանը։
Բժիշկները հիշեցնում են, որ մեծ քանակությամբ ստերոիդները և էներգետիկ ըմպելիքները նույնպես կարող են սրտամկանի ինֆարկտի պատճառ դառնալ։ Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգավոր գործոնների շարքում են նաև սթրեսը և դեպրեսիան։
Ինչ պետք է հաշվի առնել
Ապացուցված է, որ սիրտ-անոթայի հիվանդությունները կանխարգելելու կարևորագույն գործոնը զարկերակային ճնշմանը հետևելն է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև սնվելու ռեժիմին՝ սահմանափակելով կենդանական ճարպերը, աղը և տապակած ուտելիքը՝ նախապատվությունը տալով մրգերին և բանջարեղեններին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։