19/05/2022 18:50
Կանաչ և սև թեյի տարբերությունն ու օգտակար հատկությունները. Ո՞րն ընտրել
Կանաչ և սև թեյերը սիրելի ըմպելիքներ լինելուց բացի, նաև շատ երկրների մշակույթի և պատմության մի մասն են կազմում: Այս ըմպելիքների բույրն ու համը կարող են կտրուկ տարբերվել, բայց այնուամենայնիվ, կփորձենք պարզել՝ կա՞ այդքան մեծ տարբերություն սև և կանաչ թեյի միջև:
Հետաքրքիր փաստ է, որ սև և կանաչ թեյի պատրաստման համար տերևները հավաքվում են նույն բույսից՝ չինական գամելիայից։ Այս բույսի տերևներն ունեն հարուստ բաղադրություն (պարունակում են մակրո և միկրոտարրեր, վիտամիններ, եթերայուղեր), ինչը հնարավորություն է տալիս մշակման եղանակների արդյունքում ստանալ տարբեր մթերքներ։
Սև և կանաչ թեյի տեսակների հիմնական տարբերությունները կախված են բուսական նյութերի վերամշակման փուլից:
Կանաչ թեյի համար հումքը հիմնականում ենթարկվում է միայն չորացման (քամելով ավելորդ խոնավությունը):
Սև թեյի պատրաստման համար հավաքված հումքը բարձր ջերմաստիճանի պայմաններում ենթարկվում է օքսիդացման, որի արդյունքում առաջանում է խմորում։ Խմորման անհրաժեշտ մակարդակին հասնելուց հետո, թեյի տերևները չորացվում են հատուկ ջեռոցում։
Որպես գործընթաց՝ խմորումը թեյի տերևի կառուցվածքի փոխակերպումն է։ Այդ իսկ պատճառով դրա իրականացման արդյունքում փոխվում է ոչ միայն բուսական նյութերի գույնը, բույրն ու համը, այլև քիմիական բաղադրությունը։
Կանաչ թեյը նվազագույն վերամշակման է ենթարկվում, ինչի շնորհիվ գրեթե ամբողջությամբ պահպանում է իր բնական բաղադրությունը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ՝ հարուստ B վիտամիններով (B, B1, B2, B15), կալիումով, ֆտորով, ցինկով, յոդով, A, C և P վիտամիններով։
Կանաչ թեյը՝
օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, քանի որ հակաօքսիդանտների բարձր պարունակությունը դանդաղեցնում է ծերացման գործընթացը
բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը, որը ձեռք է բերվում բաղադրության մեջ կալիումի առկայության պատճառով
իջեցնում է արյան ճնշումը
սնուցում է ուղեղի հյուսվածքը, ունի հակասկլերոտիկ ազդեցություն
նպաստում է մարմնից տոքսինների հեռացմանը
պահպանում է լնդերի և ատամների առողջությունը՝ իր մեջ պարունակող ֆտորի և կալցիումի շնորհիվ
ունի միզամուղ ազդեցություն
բարելավում է ոսկորների վիճակը՝ լրացնելով մանգանի պակասը
նպաստում է քաշի կորստին
բարենպաստ ազդեցություն ունի վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում՝ շնորհիվ յոդի պարունակության
Սև թեյը ենթարկվում է խմորման բարձր մակարդակի, ինչը զգալիորեն փոխում է նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը։ Կանաչի համեմատ այն պարունակում է ավելի քիչ սննդանյութեր, բայց, այնուամենայնիվ, հարուստ է PP, P և B խմբի վիտամիններով, ինչպես նաև երկաթով, կալցիումով, կալիումով, ֆոսֆորով և մագնեզիումով։
Սև թեյը՝
ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով ավելի հեշտությամբ հաղթահարել մրսածությունը և վարակիչ հիվանդությունները
բարելավում է էնդոկրին համակարգի գործունեությունը
մեծացնում է մազանոթների և արյան անոթների տոնուսը
խթանում է մտավոր գործունեությունը
մեծացնում է արյան ճնշումը
օգնում է պահպանել առողջ մազերը և մաշկը
նպաստում է քաշի կորստին
հեշտացնում է ինքնազգացողությունը ստամոքսի ցավերի և սրտխառնոցի դեպքում
Կանաչ թեյ թրման օպտիմալ ջերմաստիճանը 70-80 աստիճան է, քանի որ եռման ջուր օգտագործելիս ըմպելիքի օգտակար հատկություններից շատերը կորչում են։
Սև թեյը, ընդհակառակը, պետք է թրմել տաք ջրով (95-100 աստիճան), քանի որ միայն այդ դեպքում թեյի տերևը կկարողանա լիովին բացվել և տալ իր մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերը՝ դառնալով վիտամիններով հարուստ և բուրավետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։